Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի վերաբերյալ արտահերթ հայտարարության մեջ Հանձնաժողովն ընդգծել է. “Այս տարի Արևմտյան Հայաստանում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, հիմնովին ոչնչացվել Վանի հայկական գերեզմանը: Սրանք ահաբեկման ձեւեր են, երբ ոչնչացվում են կարեւոր կրոնական եւ մշակութային կարեւորության վայրեր”: Թոնի Փերքինզի խոսքով, Թուրքիայում կրոնական փոքրամասնությունները, այդ թվում Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները, գնալով ավելի ու ավելի են սահմանափակվում իրենց իրավունքներում: Իր արտահերթ զեկույցում ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովը Պետքարտուղարությանը խորհուրդ է տալիս Թուրքիան հատուկ ցուցակում ընդգրկել, քանի որ այդ երկրի իշխանությունները հանդուրժում են կրոնական փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ կոպտագույն խախտումներ: