Գանձախույզները ավերել են Արևմտյան Հայաստանի Վանի Մուրադիե շրջանում, Աղսորիկ լեռան ստորոտին գտնվող հայկական պատմական Սուրբ Ստեփանոս եկեղեցին: 

Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը հայերի համար չափազանց կարևոր սրբավայր է եղել, կառուցվել է 17-րդ դարում և գործել մինչև 1915 թ. Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը:

Գանձախույզների կողմից վերջին 50 տարում շարունակաբար ավերված եկեղեցին, ճիշտ է, այժմ կանգուն է, սակայն փլուզման վտանգի տակ է գտնվում: