Argumenti.ru թերթը գրում է, որ ԱՄՆ-ը մտադիր է գումար ծախսել Կովկասում տրանսպորտային և ճանապարհային ցանցի բարելավման համար։ Կոնկրետ դա վերաբերում է Վրաստանին և Հայաստանին։ Առաջարկվող մայրուղու բարեկարգման ծրագրի արժեքը ներկայումս գնահատվում է 45 միլիոն դոլար: Այդ ակցիան ամենևին էլ բարեգործություն կամ օգնություն չէ վերոնշյալ հանրապետություններին։ Դա թելադրված է ռազմական անհրաժեշտությամբ։ Կարծես թե այդ պետությունները որոշել են լրջորեն իրական սպառնալիք ստեղծել Ռուսաստանի համար կովկասյան ռազմավարական ուղղությամբ։

Ինչպես նշում է թերթը՝ Հայաստանի դեպքում արժե շատ լուրջ մտածել։ Այդ երկիրը ՀԱՊԿ անդամ է, այսինքն՝ Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է և նրա տարածքում կա ռուսական ռազմաբազա։ 

Երկրի ճանապարհային համակարգում ներդրումներ կատարելու ԱՄՆ–ի որոշումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնն ակնկալում է այդ երկիրը ևս դարձնել նույն հավատարիմ գործընկերը, ինչպիսին այժմ Վրաստանն է: Այլ տարբերակ պարզապես չկա։