Մեծամոր արգելոց-թանգարանում տեղի կունենա «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են պատմաբան-հնագետներ Լեհաստանից, Ավստրիայից, Վրաստանից Ռուսաստանից և Ղազախստանից։

Անդրադառնալով գիտաժողովում քննարկվելիք հարցերին՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նշեց. — «Մեծամորը բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի հնավայր է, բնակատեղի և դամբարանադաշտ։ Եվ այնքան կարևոր, որ բրոնզի, վաղ երկաթի ժամանակաշրջանի ամբողջ մշակույթը Լճաշեն-մեծամորյան է կոչվում։ Իհարկե, զեկուցումների մեծագույն մասը նվիրված է հատկապես 2017-2021 թվականների մեծամորյան պեղումներին, հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքներին։ Բայց դրանից բացի, մենք ունենք հավելյալ զեկուցումներ, որը շատ ավելի ընդհանրական և ավելի ամբողջական կդարձնի գիտաժողովը»։

Նա ասաց նաև, որ գիտաժողովի շրջանակներում լինելու է ոսկե առարկաների բացառիկ նմուշների ցուցադրություն, որտեղ ներկայացված են 1980-ականներից մինչև 2021 թվականը պեղումների ընթացքում բացված ոսկե առարկաների, կամ արժեքավոր առարկաների ընտրանին։

 

 

Հայ ժողովրդական «Սասուն» երգ:

https://www.youtube.com/watch?v=x-UcPVA6o3g