Արևմտյան Հայաստանի Մարդին նահանգի Դարա հնագույն քաղաք են այցելել շուրջ 1 միլիոն տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներ, որտեղ շարունակվում են ընթանալ պեղումներ և վերականգնողական աշխատանքներ։ Այցելուների թիվն օրեցօր ավելանում է։
Հիշեցնենք, որ Դարան՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող կարևորագույն բնակավայրերից մեկն է եղել, կառուցվել է որպես զինվորական կայազորային քաղաք՝ Արեւելյան Հռոմեական կայսրության արեւելյան սահմանը Սասանյաններից պաշտպանելու նպատակով։ 4 կիլոմետր տարածքով ձգվող պարիսպների ներսում կառուցված ներքին ամրոցը գտնվում է քաղաքի հյուսիսում՝ 50 մետր բարձրությամբ բլրի գագաթին։ Հնագույն քաղաքը բաղկացած է եղել ժայռի մեջ փորագրված շինություններից և զբաղեցրել է լայն տարածք։