«Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն նախաձեռնել է Արցախի Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի կառուցման ծրագիրը 2021թ.-ի հունվարին: Արցախի կառավարության կողմից կազմակերպությանը նվիրաբերվել է 3 հեկտար հողատարածք: Կազմակերպությունն արդեն ամբողջացրել է հողային ուսումնասիրության բոլոր աշխատանքները: Նախիջևանիկում հողային աշխատանքներն արդեն իսկ սկսվել են:

«Սկսած 2022թ.-ի սկզբից` «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական ՀԿ-ն նախատեսում է կազմակերպել Նախիջևանիկի նոր թաղամասի շինարարության ծրագրին ուղղված բազմաթիվ դրամահավաքներ»,- այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է բարեգործական կազմակերպության նախագահ Վիգեն Արաբյանը։ Արաբյանի խոսքով՝  այս ծրագրին մասնակցությունը Արցախը վերականգնելու և այն վերաբնակեցնելու առաքելության մի մասն է։