Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումը եւ պայմանավորվածությունը: Այս մասին դեկտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են երեք երկրների փոխվարչապետները: Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում: Եվ ահա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը այս ամենն արձանագրվեց»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո:

Նախագահ Արմենակ Աբրահամյանի խոսքով, 2005 թվականին Ջուղայի գերեզմանատան վերջնական ավերումից հետո մենք կանգնած ենք օրինական հայկական Նախիջևանի վերջնական փուլի առաջ: