Արևմտյան Հայաստանի Սեբաստիայում գտնվող և լճային բնակավայրի միակ օրինակ հանդիսացող պատմական Փըլըր Բլուրը թալանվել է գանձ որոնողների կողմից։ Ենթադրվում է, որ բլուրն իր անունն ստացել է հայերե ՝՝բլուր՝՝ բառից։

Հաֆիկ լճում, որը գտնվում է Սեբաստիայի համանուն գավառում, բնակվում են բազմաթիվ տեսակի կենդանիներ: Իսկ   լճում գտնվող բլուրը առանձնակի  ուշադրություն է գրավում և իր բնական գեղեցկությամբ  հիացնում է այցելուներին։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն թվագրվում է նեոլիթի, քալկոլիթի և բրոնզի դարերին: Լճային տների առաջին ավերակները հայտնաբերվել են 1944 թվականին հնագիտական ​​պեղումների ժամանակ։ Լճային տների  մնացորդները գտնվում են ջրի տակ։ Բլուրը որոշ ժամանակ գանձ որոնողների հաճախակի այցելության վայրն է եղել, այժմ գտնվում է պահպանության տակ, քանի որ հայտարարվել է հատուկ պահպանվող տարածք: Գանձախույզները ժամանակի ընթացքում քանդել են այս վայրը և ինչ-որ թանկարժեք բաներ գտել։ Վերջերս բլուրը կրկին հայտնվել է նույն վիճակում։