Արևմտյան Հայաստանի Ուրֆան մեծապես հարուստ է իր արհեստներով, որոնցից շատերն այս քաղաքին մէջ դարերի հնություն ունեին եւ հասել էին հմտության բարձրագույն մակարդակներին։ Արհեստների հարստությունն ու բարձր զարգացումը նաև պայմանավորված էին քաղաքի աշխարհագրական դիրքով. Ուրֆան գտնվում էր առևտրական տարբեր ճամփաների խաչմերուկի վրա։ Մի քանի տողով հնարավոր չէ ներկայացնել հայերի զբաղվածությունն ու արհեստավարժությունը։ Համառոտ ներկայացնում ենք Ուրֆայի հայերի դերը արհեստագործական կյանքում։

Ուրֆայի արհեստներին հիմնականում տիրապետում էին տեղաբնիկ հայերը, նրանց հմտության եւ գիտելիքներին է պարտական այս քաղաքի արհեստային արտադրությունների հռչակը։ Այդ արհեստների թվին էին պատկանում ոստայնագործությունը, բասմայագործությունը, ներկարարությունը, դերձակությունը, կոշկագործությունը, պղնձագործությունը, ոսկերչությունն ու բազում այլ մասնագիտություններ։ Ոստայնագործները գծավոր հատուկ հյուսվածքից պատրաստում էին  հագուստներ տեղացիների համար։ Բասմայագործությունը տպածոյի գործն է, այսինքն արհեստավորը զանազան ձեւի ծաղկազարդեր եւ դիմանկարներ էր փորագրում փայտյա կաղապարների վրայ, ապա դրանք տպում էր սպիտակ կտավների վրա։ Այդ ժամանակ այս բոլոր գործողությունները ձեռքով էին կատարվում։ Այս ամենը բուռն զարգացում է ապրել մինչև 1915 թվականը։

Ամբողջական հոդվածը կարդացեք հղումով:

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/vilayetaleppo/ourfa/economy/ourfatrades.html