Western Armenia TV-ի եթերում ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց թե պատմության ընթացքում ինչ հարաբերություններ են ձևավորվել Ֆրանսիայի և Արևմտյան Հայաստանի միջև, անդրադարձավ սպասվող նախագահական ընտրություններին, վերլուծեց տարբեր ժամանակահատվածում նախագահի թեկնածուների կողմից արտահայտած մտքերը, տալով գնահատական, որն ամբողջությամբ արտահայտում է Արևմտյան Հայաստանի տեսակետը։ Խոսեց նաև նախագահական ընտրություններից առաջ Հայաստան շտապող թեկնածուների մասին, ովքեր ըստ երևույթին փորձում են Հայաստանին իրենց աջակցությունն հայտնելով ձայներ ստանալ հազարավոր այն հայերից ովքեր ապրում են Ֆրանսիայում և ունեն ընտրության իրավունք։ 

Նախագահ Արմենակ Աբրահամյանը խոսեց նաև Ֆրանսիայի կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչման և դրա հետագա քայլերի մասին։