Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ադրբեջանը միջանցքի գաղափարը առաջ մղելու համար փաստացի նոր շանտաժի է դիմել՝ փորձում է «Լաչինի միջանցքի» հարցը վերադարձնել քննարկումների փուլ։

Նկատենք, որ մինչ այս պահը, միջանցք ստանալու համար Ադրբեջանը քննարկման տիրույթ էր վերադարձրել Գորիս-Կապան ճանապարհի հարցը՝ սպառնացել, որ միջանցքի չտրամադրման պարագայում անցակետեր կտեղակայի այդ ու Կապան-Ճակատեն ճանապարհին. վերջնարդյունքում ադրբեջանական անցակետեր տեղակայվեցին, ՀՀ-ի համար էլ ճանապարհը փակվեց։

Փաստերը ցույց են տալիս, որ ՀՀ-ն Արցախի հետ կապող «Լաչինի միջանցքի» թեման Ադրբեջանը բերել է օրակարգ և սպառնում է իր պահանջների չկատարման դեպքում, ճանապարհի հետ կապված կարգավորումներում, վտանգավոր փոփոխություններ իրականացնել։

Ադրբեջանն ուղիղ կերպով սպառնում է անցակետեր տեղակայել «Լաչինի միջանցքի» հատվածում, ինչը հղի է աղետալի հետևանքներով։