Ավարտվել է Պաղեստինի Բարձրագույն նախագահական կոմիտեի եկեղեցու հարցերով պատվիրակության այցը Հայաստան։

Հայաստանի մայրաքաղաքում նրանք բանակցություններ են վարել նախագահ Արմեն Սարգսյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումների մասին մամլո հաղորդագրություններում նշվում էր, որ «քննարկվել են Սուրբ հողում հայկական հարուստ պատմական, մշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր»: Հենց այդ ժառանգության մի մասն է հանդիսանում այն հողամասը, որի վարձակալությունն այդքան բանավեճերի և ասեկոսեների առիթ է դարձել։

Պաղեստինցի պաշտոնյան Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհանին անուղղակիորեն մեղադրում է «իսրայելական օկուպացիայի ծրագրի իրագործմանը նպաստելու» համար: 

Պաղեստինցի կառավարիչները շատ ցավագին են վերաբերվում Հայոց պատրիարքարանին պատկանող հողերում Իսրայելի ամուր հաստատվելու փորձերին և դրանում Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը վերանայելու համար պայմաններ ստեղծելու փորձ են տեսնում։ 

Այս ամենից ակնհայտ է, որ վիճելի հարցի լուծմանն անուղղակի մասնակցություն են ունենալու թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Աթոռը, թե՛ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը։ Դա թույլ է տալիս հույս ունենալ, որ Սուրբ քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության հիմքերը սասանելու ունակ բոլոր սպառնալիքներն ի վերջո կվերացվեն։