Բռնազավթված Արևմտյան Հայաստանի Սամոսատ նահանգում ի հայտ է եկել պատմական բլուր այն բանից հետո, երբ ջրամբարի ջուրը որոշակի չափով ցամաքել է։ Ուրգյուչ գյուղի սահմաններում գտնվող Գյավուր Թեփե կոչվող հայտնի վայրում հայտնաբերված բլուրի մասին ականատեսները հայտնել են թանգարանի տնօրինությանը։ Տարածքում կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին պատկանող ճարտարապետական ​​կառույց ու խեցեղեն։

Այսպիսով, մեկ  անգամ ևս համոզվում ենք, որ Արևմտյան Հայաստանը ոչ միայն հայ ազգի, այլև մարդկության ողջ քաղաքակրթության ու մշակույթի բնօրրանն է։ Այլևս անակնկալ չէ, որ ամեն քայլափոխի հանդիպում ենք որևէ պատմական արժեքի, կառույցի կամ էլ պաշտամունքի վայրի։ Որպես իրական ժառանգորդ, մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար ու պահանջենք արդար հատուցում, որպեսզի մեր նախնիների թողած ժառանգության լիիրավ տերը դառնանք։