ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացրել են «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին:

«Միջազգային գիտական նստաշրջանին ընդգրկված էին 40 մասնակիցներ ՀՀ-ից , ԱՀ-ից , ՌԴ-ից, Լատվիայից, Շվեդիայից և Նիդերլանդներից: Ներկայացվեցին բազմազան զեկույցներ՝ նվիրված Սպենդիարյանի կյանքի ուղուն, ստեղծագործության տարբեր ոլորտներին, ժանրերին և ոճական առանձնահատկություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականի սկզբին կհրատարակվեն գիտական նստաշրջանի արդյունքները։

 

Աշուղ Ջիվանու «Ավարայրի դաշտը» երգը: 

https://www.youtube.com/watch?v=IxnYnnPF0Cs