Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Պատգամավորներ եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարության անդամներ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի ստեղծման 17-րդ տարեդարձի կապակցությամբ

Շուշի՝ 2004 թվականի Դեկտեմբերի 17-ից,

https://bit.ly/3Fc6Tqw

Ընդգծում ենք,

որ շատ գնահատելի եւ ընդունելի է այս բոլոր տարիների ընթացքում Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի կատարած աշխատանքը՝ ներհայկական եւ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում եւ այլ ձեւաչափերում:

Հաստատում ենք,

որ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը, որպես Արեւմտեան Հայաստանի հայերի կազմակերպչական բարձագույն կառույց՝ անցնող տարիների ընթացքում կարողացավ ձեւավորել Արեւմտեան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, ինչպես նաեւ դրա հիմքի վրա Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառույցների՝ Արեւմտյան Հայաստանի Կառավարության, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարան), Արեւմտեան Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտները՝ իրավական-քաղաքական բարձր մակարդակով՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն և Սահմանադրական խորհուրդը:

Գտնում ենք, որ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը՝ նախագահ Արմենակ Աբրահամեանի գլխավորությամբ, պետք է շարունակի աշխատանքները հաստատելու Արեւմտեան Հայաստանի հայերի իրավունքների վերջնական իրականացումը Արեւմտեան Հայաստանի նկատմամբ, այն է՝ Արեւմտեան Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների հաստատումը Արեւմտեան Հայաստանում, որից հետո Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը կարող է հիմք հանդիսանալ Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Խորհուրդի:

Հայտարարում ենք, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն ազգային արժեք է:

https://bit.ly/3sgObdD

17.12.2021