Ամիկ ամրոցը, որը գտնվում է Արևմտյան Հայաստանի Վան նահանգում, կառուցվել է ուրարտացիների կողմից։ Ամրոցը՝ պատերին արված փորագրություններով և շրջակայքի կառույցներով  կրում է պատմության հետքերը վաղ անցյալից մինչև մեր օրերը:

Ամիկ ամրոցը գտնվում է Վան քաղաքի կենտրոնից 35 կմ հեռու՝ Օզյուրթ գյուղի հյուսիսում՝ Վանա լճի արևելյան ափին։ Մ.թ․ ա.  700-ականներին Ամիկ ամրոցը հիմնել են ուրարտացիները նավահանգստային առևտրի համար։ Այն կարողացել է կանգուն մնալ մինչև այսօր՝ չնայած բնական աղետներին և գանձ որոնողների հասցրած վնասներին։ Հիշեցնենք, որ Վանի անունը ուրարտական ​​ժամանակաշրջանում եղել է Տուշպա։

Ամիկ ամրոցը մշակութային առումով Վանի կարևոր շինություններից է։