Ֆրանսիայի Սենատում Արցախի հարցով խումբ է ստեղծվել, ասել է ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետալիեն։ «Արցախի ճանաչման մասին բանաձեւի ընդունումից հետո Սենատը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային տեղեկատվական խմբի ստեղծմանը, որն ամրապնդելու է մեր կապերը և մեր գործողությունները ի նպաստ խաղաղության», գրել է նա։

Ֆրանսիայի Սենատում եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովում (խորհրդարան) կա Արցախի հարցով խումբ, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում չկա։ Հայ խորհրդարանականները հրաժարվել են խորհրդարանական հանձնաժողովներից մեկի անվան մեջ ներառել Արցախը, էլ չենք խոսում Արցախը որպես Հայաստանի մաս ճանաչելու մտադրության մասին։ 

Բացի Մարսելից (Ֆրանսիա), Հայաստանի Հանրապետությում, 1994-ից հետո հաղթանակի պատվին հուշարձան չեն տեղադրել։ 

 Փոխարենը Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները որոշել են Երևանի Ռուսաստանի հրապարակում կանգնեցնել «ռուս-հայկական բարեկամության» հուշարձանը։