2021թ. դեկտեմբերի 11-ից 15-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել էր Ամման: Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Հորդանանի մշակույթի նախարար տիկին Հայֆա Նաջջարի և բարձրագույն կրթության նախարար Ուաջիհ Աուիսի հետ:

Կրթության նախարարի հետ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը բարձր է գնահատել արդյունավետ համագործակցությունը հատկապես ԲՈՒՀ-ական կրթության ոլորտում: Նախարար Աուիսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը սերտ գործակցության համար և պատրաստակամություն հայտնել ապագայում ևս ջանքեր գործադրել համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Հանդիպումների ավարտից հետո ՀՀ դեսպանը և Հորդանանի նախարարները  ստորագրել են համապատասխանաբար ՙՙՀՀ և Հորդանանի կառավարությունների միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին՚՚ Համաձայնագրի և ՙՙՀՀ և Հորդանանի կառավարությունների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության մասին՚՚ Համաձայնագրի 2021-2026թթ. Գործնական ծրագրերը:

Ամման կատարած այցի շրջանակներում դեսպանը հանիպումներ է ունեցել նաև հորդանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: