Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ նահանգի Չինար գավառում Հռոմեական կայսրության ժամանակ որպես «ռազմական բնակավայր» օգտագործված 3000-ամյա Զերզևանի ամրոցում պեղումների ժամանակ հայտնաբերվել է 1600 տարվա սրինգ և բրոնզե մատանի։  2014 թվականին սկսված պեղումները շարունակվում են մինչ օրս։

Ամրոցում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկում է, տարբեր ժամանակահատվածներում հայտնաբերվել են բազմաթիվ կենցաղային արտեֆակտներ, հացահատիկի և զենքի պահեստներ, ժայռափոր դամբարաններ, ջրատար ուղիներ, ինչպես նաև հռոմեական ժամանակաշրջանի Միթրայի ստորգետնյա տաճարը, եկեղեցի, վարչական կառույց, ապաստարաններ և վերջապես, 1600 տարեկան սրինգ, որը պատրաստված է մանր եղջերավոր կենդանու ոտքի ոսկորից և բրոնզե  մատանի՝ բանալիով։ 

Այս վերջին երկուսը պեղումների ժամանակ հազվադեպ հանդիպող առարկաներ են  և  տարածաշրջանում առաջին անգամ են ի հայտ եկել: