Արևմտյան Հայաստանի Աղրը նահանգի Դողուբայազեթ գավառում,  ըստ հավատալիքի՝ Նոյան տապանի գտնվելու վայրում երկրաֆիզիկական չափումներ են իրականացվել։

1959 թվականին Քարտեզագրման գլխավոր վարչությունում օդից կատարված նկարների վրա աշխատելիս  Արարատ լեռան Թելչեքեր գյուղի մոտ ուրվագծվել է մի տարածք, որտեղ ենթադրաբար, գտնվում են Նոյան տապանի մնացորդները։

Ամեն տարի տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների հաճախակի այցելության վայր դարձած շրջանում կատարվել են մանրազնին ուսումնասիրություններ, որպեսզի ճշտեն տեղի ունեցող սողանքների չափերը, դրանց ազդեցությունը «տապանի հետքի» և տապանի մնացորդների վրա։ 

Այս համատեքստում երկրաֆիզիկական չափումներն ու ուսմումնասիրությունը կատարել է 5 երկրաֆիզիկական ինժեներից, 1 համակարգչային օպերատորից և տարբեր մասնագետներից կազմված 10 հոգանոց թիմ: Դաշտային աշխատանքն ավարտված է։ Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն մարզպետարան։