Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Արտամետ գավառում  առաջին անգամ հայտնաբերվել է պարսկական դամբարան։ Այն ի հայտէ եկել  Շաբանիե թաղամասում սկսված փրկարարական պեղումների ժամանակ, որին  10 ամիս առաջ նախորդել էր գանձախույզների ապօրինի հորատումը։

Վանի թանգարանի տնօրեն Էրոլ Ուսլուն հայտնագործության առթիվ ասել է. «Մեր սկսած 10-օրյա փրկարարական պեղումների ընթացքում Վանում հայտնաբերվել է Պարսկական կայսրությանը պատկանող դամբարան, որը տարածաշրջանում հարուստ մշակութային ժառանգություն չի թողել։ Նմանատիպ դամբարան այստեղ առաջին անգամ ենք հանդիպում։ Գերեզմանում գտնվող ոսկորների վրա հայտնաբերվել են բրոնզե ապարանջաններ, ուլունքներ և կնիքներ։ Կնիքի խորհրդանիշը դեռ վերծանված չէ։ Բայց կնիքը պատրաստված է թանկարժեք քարից, որը հայտնի է որպես լապիս լազուլի»։