Western Armenia TV-ի եթերում, ճանաչենք մեզ հաղորդման շրջանակներում ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը ներկայացրեց ազգագրական պարերի զարգացումը նախաքրիստոնեական և հետքրիստոնեական շրջանում։ Խոսեց Արևմտյան Հայաստան կատարած այցերի, պարերի հավաքագրման գործընթացից, տեղի հայերի հետ կազմակերպված հանդիպումներից և այլն։ Անդրադարձավ հայի ինքնությունը պահպանելու կարևորագույն նպատակին, ինչպես Արևմտյան Հայաստանում այնպես էլ ողջ աշխարհում։ Խոսեց ռազմապարերի դերի և նշանակության մասին, բանակում ռազմապարերի ներդրման և դրանց գործնականում կիրառելու անհրաժեշտության մասին։