Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Սոհրոլ գյուղում գտնվող Սուրբ Հովհաննես հայ Կաթողիկե եկեղեցին երկրի «must see» վայրերի ցանկում է։ Խոսքը V-րդ դարով թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին է։

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սոհրեկեհ (Սահրոլ) վանք, կառուցվել է մոտավորապես 5-րդ դարում։ Այն 1968 թվականին ընդգրկվել է ազգային ժառանգության ցանկում։  Սոհրոլ գյուղի եկեղեցին բազմիցս վերակառուցվել է, այդ թվում` երկրաշարժերի հետևանքով ավերվածությունից հետո:

Տասնմեկերորդ ամենամյա «Wiki Loves Monuments» («Վիքին սիրում է հուշարձանները») ֆոտոմրցույթում ավելի քան 230 հազար հայտերից ընտրվել է 15-ը։ Այն ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ է, որն անցկացնում են վիքիպեդիստները։ Մասնակիցները լուսանկարում են պատմական կառույցներն ու տեսարժան վայրերը և հրապարակում են լուսանկարները Վիքիպահեստում։ Ֆոտոմրցույթի նպատակը մասնակից երկրների ճարտարապետական ժառանգության վրա ուշադրություն հրավիրելն է։

 

 

Հայ ժողովրդական «Ջանիման ջանիման» պարերգ:

https://www.youtube.com/watch?v=Ctxmke0et0M