Ինչպես գիտենք, ձմեռը խստաշունչ է մեր նախնիների հայրենիք Արևմտյան Հայաստանում։ Եղանակի փոփոխությամբ պայմանավորված՝ Արևմտյան Հայաստանի զգալի հատվածներում գրանցվում է ցածր ջերմային ֆոն։  Վերջին օրերին տեղացած առատ ձյունն էլ ավելի է դժվարացրել  կենսական պայմանները՝ պատճառ հանդիսանալով բազմաթիվ ճանապարհների անանացանելի դառնալուն։ 

Պատկան մարմինների կողմից ընթանում են ակտիվ ձնամաքրման աշխատանքներ, որոնց շնորհիվ հաջողվել է երթևեկության համար բացել մի շարք կարևոր նշանակության մայրուղիներ։ Առատ ձյան պատճառով մասնավորապես  տուժել են Կարսը, Կարինը, Երզնկան, Արդահանն ու Մուշը։