Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։Ինչպես նշեց Մ. Դանիելյանը, «Շինհարթակներից մեկում այժմ կատարվում են միանգամից 15 եռահարկ (և մեկ ստորգետնյա հարկ) շենքերի կառուցման աշխատանքներ։ Այս պահին շինարարական աշխատանքները տարբեր փուլերում են՝ սկսած հիմքի կառուցման աշխատանքներից, մինչև պատերի շարման և տանիքի կառուցման նախապատրաստական աշխատանքներ։ Թաղամասի կառուցման նախագիծն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ»։