Դեկտեմբերի 21-ին, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված բուհի 25-ամյակին: Համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանի խոսքով՝ այսօր Արցախում գործող բուհերի միջև առողջ մրցակցություն և պայքար կա` ժամանակակից բուհերին ներկայացվող պահանջների բավարարման գործում։

Ռեկտորի հավաստմամբ՝ բուհը ձգտում է քայլել ժամանակին համընթաց, և ինչ-որ տեղ նաև փորձում առաջ անցնել նրանից։ Այն վերցնում է առաջավոր բուհերի օրինակը, բայց չի նմանվում նրանց, այլ ունի իր սեփական ձեռագիրը։