Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Թուրքիայի իշխանություններին մեղադրել Է ահաբեկիչներին աջակցելու մեջ, որոնք հանցագործություններ են կատարում Ռուսաստանում, եւ ՌԴ ԱԳՆ-ին կոչ Է արել՝ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այդ երկրի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա նաեւ դիմել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ պահանջելով որոշակիություն մտցնել. «Կա՛մ դուք ստանում եք մի պետության կարգավիճակ, որն աջակցում Է ահաբեկիչներին, կա՛մ հանդես եք գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հստակ ու ազնիվ հարաբերությունների օգտին՝ չփոխելով համոզմունքները նրա թիկունքում»: Նա նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ին կոչ Է արել՝ նախազգուշական դիվանագիտական միջոցներ ձեռնարկել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: