Սոֆյա Հակոբյանը «Սասուն․100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակն է։

Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում թուրքագետ, լրագրող, Թուրքիայում ապրող հայերի հարցերով հետազոտող Սոֆյա Հակոբյանը խոսել է հայ–թուրքական ոչ պետական հարաբերությունների, «Արևմտյան Հայաստան» եզրույթի, մեր հասարակության մեջ արմատավորված կարծրատիպերի և միֆերի մասին։

«Ցեղասպանությունից մինչ օրս քրիստոնյա և իսլամացված հայերի թվաքանակի, բնակության վայրերի, գաղթի տարբեր ուղղությունների, կրոնի ու ազգային ինքնագիտակցության, լեզվի առումով շատ քիչ բան է արվել, ու մեծ աշխատանք կա այդ դաշտում տանելու»,– ասաց Հակոբյանը։ 

Նշենք, որ Սոֆյա Հակոբյանը հեղինակն է «Սասուն․100-ամյա դիմադրություն» գրքի, որը պատմում է մինչ օրս Սասունի լեռներում մնացած արաբախոս, քրդախոս և հայախոս հայերի, նրանց կողմից 1915-ից ի վեր ցույց տրված դիմադրության, հույսի ու միայնության, ինքնության ժամանակակից ընկալումների, ինչպես նաև ժամանակակից Սասունի մասին։

https://www.youtube.com/watch?v=OPg5GgyxG-w