«Պատերազմի հետևանքով վնասվել է 1100 առանձնատուն և բնակարան: Ուսումնասիրվել են վնասված բնակելի տները, շենք-շինություները և ներկայացվել վարչակազմ: Վերահսկողություն է իրականացվել համայնքում իրականացվող բնակելի տների վերականգնման և բարեկարգման աշխատանքների նկատմամբ: Վերանորոգման աշխատանքներ են կատարվել 400-450 առանձնատներում և բնակարաններում: Կազմակերպվել են շաբաթօրյակներ: Քաղաքում կառուցվող 4 հինգհարկանի բազմաբնակարան շենքերից բացի, նախատեսվում է կառուցել ևս 2 չորս կամ հինգ հարկանի շենքեր «Արցախ» թաղամասում»,- այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։