Նոր ՋԷԿ–ը, որը Երևանում բացվեց նոյեմբերի վերջին, կընդլայնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները։ Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Տեխնիկական առումով ՋԷԿ–ի նոր էներգաբլոկը կարող է արդեն գործող էներգաբլոկի հետ դեպի Իրան էլեկտրաէներգիա մատակարարել։ Ինչպես նշեց փոխնախարարը` Իրանը Հայաստան գազ է մատակարարում, որով շահագործվում է Երևանի ՋԷԿ–ը և մասամբ մյուս ջերմակայանները։

Խոսելով միջազգային էլեկտրահաղորդման գծերի կառուցման մասին, Վարդանյանը նշեց, որ Իրան–Հայաստան գիծը պատրաստ կլինի մինչև 2023 թվականի վերջ։  Ինչ վերաբերում է Հայաստան–Վրաստան նոր գծի շինարարությանը, դրա առաջին փուլն արդեն ավարտվել է։ Նոր գծերը Հայաստանին թույլ կտան Իրան և Վրաստան ոչ միայն մեծ ծավալների հոսանք արտահանել, այլև փոխանցել այն տարանցմամբ։