Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի  վերահսկողության տակ անցած տարածքների հայկական անվանումների օգտագործումից, ինչի մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ներկայում Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից վերահսկվող արցախյան քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։

Արևմտյան Հայաստանը, դեմ լինելով նմանատիպ գործողություններին, ցանկանում է ընդգծել, որ արդեն որերորդ անգամ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ  միայն միջազգային օրենքները։ Այդ երկիրը Արցախի և առհասարակ հայ ազգի հադեպ անհանդուրժելի ոտնձգություններով կրկին ապացուցում է իր զավթողական ու ցեղասպան քաղաքականությունը։ Հուսանք, որ արդարությունը կհաղթի, և Google Maps հավելվածում Արցախի հայկական տեղանունները կմնան անփոփոխ։ Արեւմտեան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Google-ին համապատասխան նամակ կներկայացնի։