ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի մշակութային ժառանգությունն աշխարհում տարածելու նպատակով գրահրատարակչության ոլորտում նոր ծրագիր կիրականացնի՝ օտար լեզուներով  թարգմանելով մշակութային բովանդակությունը:

Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:«Մենք պետք է օտար լեզուներով տարածենք մեր մշակութային բովանդակությունը: Պետք է մեծ ուշադրություն դարձնենք օտարալեզու գրականությանը»,-նշել է փոխնախարարն ու հավելել, որ առաջնահերթություններ ունեն նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արժեքների հանրայնացման, գույքագրման, այդ ամենն աշխարհին ներկայացնելու գործում: Նախատեսում են հանրահռչակել նաև հայ մեծանուն կոմպոզիտորների ժառանգությունը և նրանց վերաբերող ալբոմներ հրատարակել:

 

 

Սայաթ-Նովայի «Առանց քիզ ի՞նչ կոնիմ» երգի մեղեդին: