«Այս անգամ ուզում եմ պատմել մեր հնագույն զինանշանի մասին, որի մասին, ցավոք, քչերը կիմանան: Շատ ցավում եմ, որ այսօրվա մեր զինանշանի վրա այն ներառված չի (ներառված է Կիլիկյան թագավորության, Բագրատունյաց, Արշակունիների և Արտաշեսյաններինը (վերջիններինս մասնակի)): Ինչո՞ւ մասնակի: Որովհետև հայտնի է, որ, ինչպես Ղ. Ալիշանն է հաղորդում՝ Հին Հայկազանց (Հայկազունների) ազգային դրոշը կամ նշանը Վիշապն էր: Այստեղ պետք է պարզաբանել, որ վիշապ ասելիս, պետք է հասկանալ ոչ թե հասարակ վիշապ (Նկ. 1), այլ վիշապաՔԱՂ, այսինքն՝ այծեղջյուր (Նկ. 3), և ավելացնել, որ «Քաղ» բառի իմաստը, Ս.Մալխասյանի «Բացատրական բառարանում», Աղայանի «Արմատական բառարանում», «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում բացատրվում է որպես «արու այծ» է, այլ ոչ թե մեր եկեղեցու կողմից դարերով սերմանվող հերթական հիմարությունը,ըստ որի՝ “քաղե՝՝ նշանակում է ՝՝սպանել” …

Նկ. 2-ը Փիլիպոս Սարքիսյանի 1875թ. զինանշանն է:

Վիշապի (վիշապաՔաղի) մասին, որպես մեր զինանշան (առնվազն Երվանդունիներից սկսած) գրում է նաև Րաֆֆին, հավանաբար, ինչպես Հայկ Խաչատրյանը, (Հայկական գերբերը, Թեհրան, 1969 թ.) հիմնվելով Գարեգին եպս. Սրվարձտյանցի “Գրոց-բրոցի” բանահյուսական շտեմարանի այս տողերի վրա – “… օձ և վիշապ երբեմն Հայկազն Երվանդյան Տիգրանի ժամանակ հայկական դրոշի նշան էր…”

Որոշ անստույգ աղբյուրների համաձայն էլ Տիգրան Բ Մեծի օրոք Հայքի զինանշանին պատկերված էր յոթգլխանի վիշապ;

Նկ. 3 – բյուզանդական հայկական լեգիոնների դրոշի վիշապը

Ես հիմա այստեղ չեմ ցանկանում տալ այս տոտեմների խորհրդաբանությունը և ծագումնաբանությունը, քանզի դա պահանջում է ծավալուն առանձին մի հոդված և դա չի հիմա իմ խնդիրը: Կասեմ միայն, որ այծեղջյուրը (վիշապաքաղը) մեր մշակույթում արձանագրված է դեռ ժայռապատկերների կերտման շրջանից: Եվ ըստ երևույթին՝ այդ ժայռապատկերները ձմեռային արևադարձի “տան” (համաստեղության) այդ խորհրդանշի հնագույն վկայությունն են (Նկ. 4):

Կավելացնեմ նաև, որ այծեղջուրը Հայա աստծո, նրա որդու (Մարդուկ / Վահագն) և թոռան (Nabu) խորհրդանիշն է: Ով ցանկանում է մի քիչ ավելի շատ իմանալ վիշապաքաղի մասին, կարող է կարդալ էջումս տեղադրված Կարինե Ավետիսյանի կարճ նյութը:

Եվ քանզի հիշատակվեց յոթգլխանի վիշապը, կարիք կա խոսել Իսրայելի զինանշանի յոթգլխանի մենորայի մասին: Անգամ հրեա մասնագետների կողմից համարվում է, որ մենորան գրեթե ՄԻԱԿ բնիկ հրեական ծագում ունեցող սիմվոլն է: Սակայն, իհարկե, դա էլ այդպես չէ… 

Նկ 5. Հնդկական մշակույթի 7գլխանի վիշապը

 Իսկ Նկ. 6-ում Մեծամորի ամենահայտնի գտածոներից մեկը – յոթաչքանի ծխամանը (մ.թ.ա. XV դ.) Գոյություն ունի նաև հրեական 9 թևանի մոմակալը – խանուկան (Նկ. 7): Իսկ Նկ. 8ը Էրգրից է

Այս ընդհանրությունների մասին վաղուց և շատ մասնագետներ են արդեն գրել: Բոլորս գիտենք մեր հայտնի խոսքի մասին – “Էտ ինչի քանի գլխանի է, որ..?”: Բայց բոլորը չեն, որ գիտեն արիացիների այդ տարբեր գլխաքանակ ունեցող վիշապների համակարգման ու բնութագրման մասին: 

Նկ. 9-ում հնդկական “նագի” վիշապներն են, որոնց մասին էլ այստեղ հիմա չեմ պատմելու)) Բաբելոնյան տալմուդի համաձայն մենորան որպես սիմվոլ իբր առաջացել է “մորիա” վայրի բույսից (որը միշտ չէ որ ունենում է 7 ճուղ) և կրում է իրենց կենաց ծառի խորհուրդը… Իսկ որ կենդանին է առնչվում կենաց ծառի հետ եթե ոչ օձը? Բայց սա չի կարևոր, այլ այն, որ որպես Իսրայելի զինանշան հիմք է վերձել Տիտոս կայսրի Հուդեայի նվաճմանը նվիրված հաղթական կամարի վրա պատկերված Երկրորդ տաճարի մենորան (Նկ. 10):

ՍԱԿԱՅՆ հրեա ռավինները խոստովանում են և պնդում, որ այդ հաղթակամարի վրայի մենորան չի համապատասխանում Տորայում մենորայի նկարագրությանը:

«Սակայն հնարավոր է, որ այդ տարբերությունների մի մասը պայմանավորված է նրանով, որ Մենորայի տաճարի հիմքը վնասվել է և հետագայում ՓՈԽԱՐԻՆՎԵԼ մեկ ուրիշով: Նաև բացառված չէ հռոմեացի նկարչի հնարավոր անփութությունը, ով պատկերել է Մենորային հիշողությամբ»:

Վերջին վարկածից (քանդակագործը լավ չի հիշել) ավելի զավեշտալի բացատրություն դժվար է պատկերացնել: Միտումնավոր կամ էլ ելնելով գեղարվեստական ինչ-որ նկատառումներից, Իսրայելի զինանշանի հեղինակը այնպես է մենորան արտաբերել զինանշանի վրա, որ նրա վրայի վիշապաքաղերի և զույգ արծիվների բարձրաքանդակները ընդհանրապես անճանաչելի են…(Նկ. 11. 12)  (Նկ. 13)

Կարող եք չհավատալ և ստուգել, բայց հավաստիացնում եմ, որ այս զինանշանի անգամ ամենամանրամասն մեկնաբանություններում չեք գտնի գեթ մեկ հիշատակում այդ խորհրդանշական արարածների մասին:

Ինչու եմ այսքան մանրանում և պատմում այս ամենը? Բանն այն է, որ Տիտոս կայսրից մոտ մեկ դար առաջ Պաղեստինը Երուսաղեմով հանդերձ, նվաճել էր մեր Տիգրան Բ Մեծը.., բայց, ի տարբերություն Տիտոսի, նա չէր ավիրել քաղաքը ու ոչ մի վնաս չէր հասցրել տեղացիներին և մի բան էլ հակառակը… Կարծում եմ, ոչ ավել ոչ պակաս, Տիտոսի Հռոմ տարած ավարի Մենորան կարող էր ստեղծվել միայն Տիգրանի օրոք ՝ կամ որպես ընծա բարեգութ մեր արքայի կողմից, կամ նրան երախտապարտ (իսկ այսօր դա ուրացած) հրեաների կողմից…

Համենայն դեպս, ես ավելի տրամաբանական բացատրություն չեմ տեսնում Տորայում նկարագրված և Տիտոսի գերեվարած մենորաների անհամապատասխանության համար:

Եվ վերջում պիտի ասեմ, որ մենք միակը չենք եղել, ում դրոշի վրա պատկերված է եղել վիշապ: Որպես օրինակ կբերեմ միայն մեր հեռավոր բարեկամ կելտերից “գա(յ)լերին”: Այսօր էլ Ուելսի դրոշի վրա կարող եք տեսնել Վիշապին (Նկ. 15):

Հ.Գ. Ես պահանջում եմ վերանայել մեր ոչինչ չասող եռագույն դրոշն ու, հատկապես գերբը, հավելելով այն մեր հնագույն զինանշանով: Կատարյալ ապուշություն է, որ մեր այսօրվա զինանշանի վրա չկա գոնե Երվանդունիների թագավորության շրջանից վկայած զինանշանը;