Դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջեւ Համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։

Այս մասին հայտնել են ՌԴ-ում ՀՀ դեսպանությանիցՀամաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ ՄՄՀՊԻ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովը։

Այն նախատեսում է ռուսական բուհում հայոց լեզվի դասավանդման գործընթացի իրականացում, հայագիտական հետազոտությունների ոլորտում հարթակի ստեղծում, ինչպես նաեւ Հայաստանի բուհերի եւ ՄՄՀՊԻ-ի համագործակցության խթանում։