Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Facebook-ի իր էջում գրել է․«Իրաքի կառավարության որոշմամբ Շանգալի (Սինջարի) շրջանի վերակառուցման համար ստեղծվել է վերակառուցման կոմիտե և19 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել շրջանի վերականգման աշխատանքների իրականացման համար»։

Հիշեցնենք, որ 2014-2015 թվականներին ԻՊ գրոհայինները Սինջարի եզդիական բնակչության զանգվածային սպանություններ (ցեղասպանություն-խմբ․) էին իրականացրել։ Իրաքի հյուսիսում գտնվող այս տարածաշրջանում ապրում են նաև քրիստոնյաների փոքր համայնքներ(մասնավորապես՝ ասորիներ, ինչպես նաև փոքր թվով հայ ընտանիքներ)։ Չնայած դժվարություններին՝ նրանք չեն լքում իրենց տները։