1895-ին, Համիդյան ջարդերի ժամանակ, Արևմտյան Հայաստանի Կարինից Կարս փախչող ընտանիքների շարքում նաև Յանիկյան ամուսիններ էին։ Հետագայում, ցեղասպանության ականատես Գուրգենը երկար ու պայքարներով լի ուղի անցավ։ Ավելի ուշ հաստատվեց ԱՄՆ-ում։ 

1973թ. հունվարի 27-ն էր, երբ Յանիկյանը թուրք հյուպատոսին եւ փոխհյուպատոսին՝ Մեհմեդ Բայդարին ու Բահադըր Դեմիրիին, հրավիրեց Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոց։ Հրավերը թուրքերն ընդունել էին, որովհետեւ Յանիկյանը թաքցրել էր իր հայ լինելը։78-ամյա Յանիկյանը թուրք դիվանագետների ուղղությամբ 9 փամփուշտ արձակեց։ Զանգահարեց ոստիկանություն,  ապա նրանց ժամանելուց հետո հայտարարեց, որ ինքն է սպանության հեղինակը։ 

Սանտա-Բարբարայի այս կրակոցներով սկսվեց հայ վրիժառության պայքարը` հայկական պահանջատիրության նոր փուլը։ Յանիկյանը համարվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի«ASALA»-ի հոգեւոր հիմնադիրը։ 

Ցմահ ազատազրկված հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանը 1984-ի փետրվարի 10-ին բանտից փոխադրվեց հիվանդանոց, որտեղ եւ մահացավ 17 օր հետո։