Հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանն Instagram-յան էջում ցույց է տվել IceLink հայտնի ապրանքանիշի ոսկերչական իրերը․ այն ԱՄՆ-ում հիմնել է Արեւմտյան Հայաստանի զավակ՝  Էնդի Սողոյանը դստեր՝ Սյուզիի հետ։ 

«Իմ ու իմ երեխաների անվան ու ազգանվան սկզբնատառերը»,- գրել է Քարդաշյանը՝ ցույց տալով հայերեն տառերով կախազարդերը։

Ice Link-ն ամենահայտնի ապրաքանիշերից է, որը զբաղվում է թանկարժեք իրերի արտադրությամբ։ Այդ ընկերության արտադրանքն առաջին հերթին հետաքրքրում է հիփ-հոփի ներկայացուցիչներին, որոնք սիրում են խոշոր, վառ ու թանկարժեք զարդեր՝ վզնոցներ, կախազարդեր, խաչեր, մատանիներ։ Ice Link-ը գոյության առաջին իսկ օրերից փորձել է հանրությանը շքեղության եւ առաջին հերթին ադամանդների հանդեպ սեր փոխանցել։ Նաեւ այս ընկերության քաղաքականության շնորհիվ այսօր անդամանդները ժամանակակից մարդու անբաժան ատրիբուտներից են, որն ապրում է ժամանակի հետ համընթաց ու հետեւում է նորաձեւության միտումներին։