Արևմտյան Հայաստանի Բաղեշ նահանգի Ադիլջևազ գավառում գտնվող 600-ամյա Հրաշագործ վանքն ու Արարատյան թագավորության շրջանի ​​Քեֆ ամրոցը գանձախույզների կողմից ավերվել են։

Գանձ որոնողները շարունակում են ոչնչացնել պատմական հայկական ամրոցները, վանքերը և  բնակավայրերից հեռու գտնվող եկեղեցիները։

՝՝Վանա լճի ակտիվիստներ՝՝ ասոցիացիայի նախագահ Էրդողան Օզելը այս առիթով հայտարարել է, որ տարածաշրջանի պատմականորեն կարևոր կառույցները պետք է պաշտպանության տակ առնվեն։ Նրա խոսքով, ցավոք, մեր պատմական տարածքներում գանձ որոնողների հասցրած վնասները շատ մեծ են և անհրաժեշտ է բարձրացնել Արևմտյան Հայաստանի պատմական վայրերը պահպանելու իրազեկվածության և գիտակցականության մակարդակը։