Western Armenia TV-ի եթերում բառարանագիր, բանասեր Քեթի Գունդակչյանը ներկայացրեց իր կյանքն ու գործունեությունը, անդրադարձավ Արևմտյան Հայաստան կատարած այցերին, մշակութային կյանքն ակտիվացնելու համար Սամվել Կարապետյանի հետ նախաձեռնած արշավներին, Արևմտյան Հայաստանում գործող հայկական դպրոցներին և վարժարաններին, կազմակերպած դասապրոցեսներին և հայ մանուկներին տրվող կրթությանը, որը ինչ-ինչ առումով իր մեջ կրում է նաև հակահայկական երանգներ։

Անդրադրձավ նաև տեղի հայերի մոտ տարածված  զրույցներին, որում մասնավորապես զգացվում է երկյուղը դեպի թուրքական կառավարությունը, քանի որ նոր քաղաքականություն է մշակվում քաղաքներում հայերի հայաթափման համար։