Արևմտյան Հայաստանի Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի 3 տարբեր կետերում տեղի ունեցած ձնահյուսի պատճառով բնակիչների շրջանում մեծ խուճապ է առաջացել։ Փրկարար ջոկատները շտապ  մեկնել են դեպքի վայր են, որտեղ բազմաթիվ մեքենաներ և քաղաքացիներ հայտնվել էին անելանելի դրության մեջ։ Ճանապարհաշինարարական վարչության խմբերը շարունակում են կենտրոնական հատվածի,  գյուղական և միջքաղաքային ճանապարհների ձնամաքրման ինտենսիվ աշխատանքները։