Մատենադարանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Լույս է տեսել Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի «Անին և անեցիները» աշխատությունը:

Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ կարևոր դեր է կատարել ոչ միայն որպես երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոն, Բագրատունյաց շրջանում՝ թագավորանիստ և կաթողիկոսանիստ, այլև քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման առաջնակարգ վայր:

Գիրքը բաղկացած է երկու մասից. առաջինը նվիրված է քաղաքի պատմությանը, մշակույթին, քաղաքի ընդգրկմանը, ներկայացվում են նաև Անիի մերձակա վանքերն ու բերդերը։

Երկրորդ մասը նվիրված է անեցիներին՝ թագավորական ընտանիքի անդամներից ու ազնվական տոհմերից սկսած մինչև մեծաթիվ քաղաքային դասը: 

Նշենք, որ 2016 թ. Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, որը մեծացրել է հետաքրքրությունը նրա նկատմամբ։ Ուստի շատ կարևոր է Անիի պատմական, մշակութային, քաղաքակրթական դերի նորովի ուսումնասիրությունը և ներկայացումը։

https://bit.ly/3quUyY2