Տեղի ունեցավ Շուշիի Հայրենակցական Միության և Շուշեցիների հանդիպումը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում։

Պատարագի մասնակցումից հետո քննարկվեցին շուշեցիների առօրյա խնդիրների, հիմնախնդիրների նրանց առջև ծառացած հիմնահարցերի շուրջ, մասնավորապես նրանց բնակտեղի ապահովվման,փախստականի կարգավիճակ ստանալու հարցերի շուրջ։

Որոշում կայացվեց շուշեցիների հավաքագրումը փաստաթղթավորել, որպեսզի պետական մակարդակով պատշաճ պահանջ ներկայացվի կառավարությանը` շուշեցիներին բնակարանով ապահովվելու, փախստականի կարգավիճակ տրամադրելու, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին լուծումներ տալու և համայնքի ստեղծման համար։

Այսպիսով, հարգելի շուշեցիներ`մեր հայրենակիցներ, պահպանեք կապը միմյանց հետ, միմյանց տեղեկատվություն փոխանցեք  կատարվելիք գործընթացի վերաբերյալ և իհարկե մեզ հետ, որպեսզի հնարավոր լինի ամբողջական տեսքով ցուցակագրել բոլոր շուշեցիներին և հնարավորինս շուտ սկսել գործընթացը։ Մեր մյուս հայրենակիցներին, ովքեր անտարբեր չեն շուշեցիների առաջ ծառացած հիմնախնդիրների և կառավարության կողմից անտարբերության մատնված կարևորագույն հարցերի հանդեպ, կոչ ենք անում ցուցաբերել ձեր աջակցությունը՝ ի օժանդակություն մեր հայրենակիցների։

ՇՈՒՇԻԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ