Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգում բնակվող հայերը, մյուս բոլոր հայրենակիցների նման, ավանդապահ, բարեպաշտ և կրոնասեր էին։ Բոլոր տոներն ու տոնախմբությունները որպես կանոն, ուղեկցվում էին եկեղեցական եւ ժողովրդական արարողակարգով:

Անհիշելի ժամանակներից հայ ժողովուրդը ունեցել է իր ուրույն տոնացույցը: Ուսումնասիրողները հայոց տոնացույցի մէջ բացահայտել են վաղնջական շերտեր, որոնք առնչվում էին արևի, կրակի, ջրի պաշտամունքին, մասնավորապես՝ բուն հայկական աստվածություններին նվիրված ծիսական հանդիսությունների ժամանակ: 

Տոնական օրերին եկեղեցական եւ ավանդական ծեսերի հետ նույնքան կարևոր էին այդ օրերին եփված ճաշերը, ինչպես շատ վայրերում, Մարաշի մեջ ևս գրեթե բոլոր տոները ունեին իրենց հատուկ ճաշատեսակները։

Մարաշում նշվող տոներից էին կաղանդը, Ս․Ծննդյան օրը նշվող փոքր զատիկը, Տեարնըդառաջը, բարեկենդանը, ծառզարդարը, զատիկը, ավետման տոնը, համբարձումը, վարդավառը, խաղողօրհնեքը։ 


https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/vilayetaleppo/sandjakofmarash/religion/festivals.html