Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Մուրադիե գավառում գտնվող բնության հրաշք Բերկրիի ջրվեժը ձյան առատ տեղումներից հետո ստեղծել է աննկարագրելի գեղեցիկ տեսարան։ Ջրվեժն իր գեղեցկությամբ տարվա բոլոր եղանակներին է զարմացնում ու հիացնում իր այցելուներին, սակայն ձմռանը տեսարանն ավելի խորհրդավոր է։ Մոտ 20 մետր բարձրությունից հոսող ջրվեժի սառցակալած ու ձյունածածկ պատկերը բազմաթիվ զբոսաշրջիկների և լուսանկարիչների տեսախցիկների թիրախում է։