Արևմտյան Հայաստանի Երևանյան գրասենյակում կազմակերպված հատուկ միջոցառման  ընթացքում Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը  խոսեց Արցախյան առաջին պատերազմի դժվարություններից, որին նա անձամբ է մասնակից եղել, համեմատական տանելով վերջին պատերազմի հետ։ Վերհիշեց թե ինչպես հանդիպեց իր լեգենդար հրամանատարին և միասին կազմեցին Շուշվա գունդը, որից հետո նա սկսեց մարզել մարտիկներին և պատրաստել պատերազմին։ Պարոն Աբրահամյանը իր խոսքում նշեց որ Շուշին օգնեց հետ բերել Արևմտյան Հայաստանի շունչը, սակայն, ցավոք սրտի շուշեցինքերը ևս անմասն չմանացին ցեղասպանությունից։