«Ռեգնում» գործակալության խմբագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը հոդված է հրապարակել՝ կարծիք հայտնելով, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտնվել է բազմաքայլ ինտրիգի կենտրոնում:

Տարասովն ա նդրադարձել է Նիկոլ Փաշիյանի ակնարկին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասով։ Փաշինյանը նշել էր, որ «Էրդողանի հետ հանդիպման մտքեր չկան, սակայն եթե բանակցային գործընթացը հաջող ընթանա և հասունանա այդ պահը, ապա դրան պետք է հետևեն բարձր մակարդակով հանդիպումները»:

Ըստ թուրքական աղբյուրների՝ Էրդողանը, այնուամենայնիվ, որոշել է «չգործել Մոսկվային շրջանցելով» և որոշել է «ջրի երես հանել» Երևանի գործողությունները, ինչից որոշ ժամանակ անց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը «ռուս գործընկերների հետ քննարկումներում տեղեկացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին»:

Ըստ Տարասովի՝ այլ կարևոր մանրուքներից է այն, որ թուրքական կողմն իր ներկայացուցիչ է նշանակել ազդեցիկ թուրք դիվանագետ Սերդար Քըլըչին, որը ոչ միայն մտերիմ է Էրդողանի ընտանիքի հետ, այլև լուրջ կապեր ունի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի առաջնորդների հետ: Որոշ արևմտյան և թուրքական ԶԼՄ-ներ պնդում են, որ նրա թեկնածությունն Անկարան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ համաձայնեցրել է, ինչը վկայում է այս խաղում Թուրքիայի կատարած մեծ խաղադրույքների մասին: Ինչ վերաբերում է Երևանին, ապա խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը որոշ ժամանակ ապրել է Թուրքիայում, որտեղ թուրքական կազմակերպություններից ստացած դրամաշնորհներով զբաղվել է ինչ-որ ուսումնասիրություններով: Նա պրոֆեսիոնալ դիվանագետ չէ, և նա բանակցորդի փորձ չունի:

Տարասովը, նաև հղում անելով իր թուրքական աղբյուրներին, հայտնում է, որ Անկարայում «մինչև 2022 թվականի մայիս կմշակվի եռափուլ ճանապարհային քարտեզ», որը կներառի Երևանին ներկայացվելիք պահանջները «1915 թվականի իրադարձությունների գնահատման հարցում Արևմտյան Հայաստանի նկատմամբ պահանջներից հրաժարումը գրավոր կերպով հաստատելու մասին»:

Անակարայում կարծում են Երևանի հետ հարաբերություններում «նշաձողերի խոշոր փոփոխություն պետք չէ սպասել հուլիսից շուտ, երբ նախաձեռնվելու են «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման առաջին քայլերը»:

Ըստ հեղինակի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանային հաղորդակցական միջանցքների ապաշրջափակման կողմերի մտադրության ֆոնին, որոնց Նախիջևանով միանում է Թուրքիան, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը տրամաբանական է թվում: Հատկապես, որ իր գործունությունն է սկսել «3+2» ձևաչափը (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան):