ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՆԱՀԱՆԳ, Սեբաստիայի վիլայեթ, Ռումի Էյալեթ, Սեբաստիայի կուսակալություն.

վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում` պատմական Փոքր Հայքի տարածքում, հիմնականում Գայլ, Իրիս և Հալիս գետերի ավազանում: Վարչական կենտրոնը` Սեբաստիա:

Սեբաստիայի նահանգի ռելիեֆը լեռնային է: Արևմուտքից արևելք ձգվում են երեք լեռնաշղթներ` Ջանիկի`(հյուսիսում), Հյուսիսային Տավրոսի և Ներքին Տավրոսի, տարածքով հոսում են Հալիս, Իրիս և Գայլ խոշոր գետերը: Լճերը սակավ են: Սեբաստիայի նահանգի հյուսիսային մասն անտառապատ է: Հանդիպում են փշատերև ծառերի գրեթե բոլոր տեսակները: 

Նահանգի կլիման  բազմազան է. հյուսիսում և արևելքում, որտեղ լեռների բարձրությունը հասնում է 1500մ և ավելի, ձմեռը երկար է, խստաշունչ:  Սեբաստիայի նահանգի տարածքը հարուստ է հանածոներով (պղինձ, քարածուխ, մարմար և այլն): Կան հանքային զանազան աղբյուրներ (ջերմուկներ):

Սեբաստիայի տարածքը հնագույն ժամանակներից եղել է հայկական ցեղերի բնօրրան: