30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 28-ին  կայացած ընտրությունների արդյունքում կազմավորվել է նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, որը 1992 թվականի հունվարի 6-ի անդրանիկ նիստում ընդունել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, հենվելով Արցախի Հանրապետության ժողովրդի ազատ կամքի վրա։ Անկախության հռչակագրին Ադրբեջանը  պատասխանել է երեք պատերազմով։ Պատմության քառուղիներում մաքառած  հայ ժողովրդի գոյությունն ու փրկությունը մշտապես պայմանավորված էր հայության համախմբվածությամբ և միակամությամբ։ Մեր ապրելակերպով  և հաստատակամությամբ պետք է տեր կանգնենք ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքին և հետևողականորեն  պայքարենք մեր իրավունքների պաշպանության համար։ Մեր կամքն ու նպատակները անշեղելի  են և ենթակա չեն զիջման։ Համայն հայությանը միասնականության, փոխըմբռնման և հանդուրժողականության կոչ ենք անում։ 

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին: