«Հայոց Շուշիի մասին ենք ուզում ձայնել, արփիազարդ եւ հույժ պանծալի քաղաքի մասին, որ երկրայինների մեջ հազվադեպ երկնայիններից է… Բայց լրագրային մեր պատումը զերծ է լինելու ողբից, լացից, տխրագին հառաչանքներից, հայ մարդու սրտի մորմոքը ցուցադրելուց, քանզի ողբասացությունը՝ հատկապես այս դեպքում եւ մեր պատմության փորձը նկատի ունենալով, հեռու է ողջամտությունից: Մեր պատումը նախ երկրպագություն է Շուշիին, քանզի հայոց մեջ շատերն անգամ չհասկացան ու չեն էլ գիտակցում, որ այն մեր լինելիության հավերժական առասպելն է… Մեր պատումն անքակտելի հույսի եւ հավատքի փոքրիկ ցոլանք է առ այն, որ Շուշին անպայման վերադառնալու է հարազատ մոր՝ Հայոց Արցախի գիրկը, քանզի մեզ հետ է Տիրոջ անհաղթելի զորությունը… Մեր պատումը Շուշին գերած անօրենից վրեժ առնելու եւ սրբազան քաղաքը բռնավորից ազատելու հրամայականն արթուն պահելու համեստ նկրտում է…»:

Սրտի անհանգիստ տրոփով գրված այս տողերը «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի խմբագրականից են, որն հաջորդիվ հուշում է ընթերցողին, թե ինչ գանձեր ենք թողել շան երախում:

 

 

«Հորովել» աշխատանքային երգի մեղեդին է:

https://www.youtube.com/watch?v=QwInxdsMwNY