Այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը երբեք չի դադարել, անգամ Արցախյան Երկրորդ պատերազմից հետո,  Էրդողանն ու Ալիևը հույսը դնում են Փաշինյանի վրա՝ շարունակելու Արևմտյան Հայաստանի մասնատումն ու հայության իրավունքների ոտնահարումը։

Էրդողանի խնդրանքը Փաշինյանին՝ գրավոր հաստատել  Երևանին ներկայացվող և մինչև 2022 թվականի մայիս ճանապարհային քարտեզի մշակման վերաբերյալ պահանջները, դրա ապացույցն է։ Այդ պահանջները հետևյալն են․

-Արևմտյան (Թուրքահայաստան) Հայաստանի նկատմամբ պահանջների մերժում

— 1915 թվականի իրադարձությունների գնահատականում դիրքորոշումների փոփոխություն։

Գնդակը հիմա ցեղասպանությունը վերապրածների ժառանգ հայերի դաշտում է և նրանք պետք է որոշում կայացնեն։ Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանն ունի իր պետությունը, իր կառավարությունը, իր խորհրդարանը և իր նախագահը։

Փաշինյանը Արևմտյան Հայաստանի և աշխարհասփյուռ հայության, Արևմտյան Հայաստանի քաղաքացիների անունից որոշում կայացնելու  լեգիտիմություն չունի։

Սակայն Արևմտյան Հայաստանի հայ հասարակությունն այսօր պետք է ոտքի կանգնի և Արևմտյան Հայաստանի հայության օրինական պահանջներն ամրապնդելու համար իր ձայնը լսելի դարձնի լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով և ցույցերի միջոցով։

Փաշինյանից պահանջված ցեղասպանության հանցագործության , հայկական հողերի և հայերի իրավունքների ուրացման համար Էրդողանի կողմից տրվող պարգևը չի հաջողվի, եթե ցեղասպանությունը վերապրածների ժառանգ հայերը միանան Արևմտյան Հայաստանին և նրա նախագահ Արմենակ Աբրահամյանին։